Страницы

вторник, 16 июля 2019 г.

Սարսափելի սցենար

Ռուսաստանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմների: Ինչ են ասում մասնագետները:



Փորձագետները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմների Եվրոպայում, չնայած նրան, որ ոչ ոք չի սադրում - հաղորդում է Focus գերմանական թերթը: Փորձենք հասկանալ որքանով է իրատեսական այս սարսափելի սցենարը: Հրապարակումը ռեզոնանս է առաջացրել ռուսաստանյան լրատվամիջոցներում: Ռուսական փորձագետներն ինչ են մտածում այդ մասին:
Focus- ի հոդվածի պատճառը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Հենրիխ Բրուսի եւ Կիոլի  համալսարանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի տնօրեն՝ Յոախիմ Քրաուսեի կողմից հրապարակված զեկույցն էր: Հեղինակները պնդում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Եվրոպայում պատերազմների և  «ցանկանում են հաղթանակի հասնել միջուկային զենքի սպառնալիքների օգնությամբ»:



 - Զեկույցը լույս տեսավ երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը որոշեցին դադարեցնել մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին:Պուտինի նպատակն է հասնել գերիշխող դիրքի, Եվրոպայում տարածաշրջանային հակամարտությանը `Ռուսաստանի համար կարեւոր աշխարհաքաղաքական հարցերը ի օգուտ իրեն լուծելու համար:

 Ըստ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Հարալդ Կույատի տարածաշրջանային հակամարտությունների դեպքում ՆԱՏՕ-ն կգործարկի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ, եւ Ռուսաստանը ամբողջությամբ միջազգային մեկուսացման մեջ կլինի իր բոլոր քաղաքական եւ տնտեսական հետեւանքներով:



Ինչ է կարծում մյուս փորձագետները այս զեկույցի վերաբերյալ:

Մաքսիմ Սթարչակ - հետազոտող, Քուինսի համալսարանի միջազգային եւ պաշտպանության քաղաքականության կենտրոն

«Ես չեմ կարող ասել, որ Քրաուսեի եւ Բրայսի վերլուծությունը բացում է մեր աչքերը: Սա ավելի շատ վախենալու է արեւմտյան քաղաքական գործիչների համար, քան այն զինվորականների համար, ովքեր արդեն գիտեն իրենց ռուս գործընկերների գործունեության մասին:Այո, ռուսական ռազմական ուժերը ունեն ծրագրեր Եվրոպայում ռազմական իրավիճակի տարբեր զարգացումների վերաբերյալ:Որոշակի սցենարների դեպքում միջուկային զենքի կիրառումը իհարկե մտնում է Ռուսաստանի գենշտաբի ծրագրերի մեջ: Այդպես եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ, այդպես է հիմա և նույնիսկ 90-ականներին:Իմ վերլուծությունում նշվում է, որ 2014 թվականից հետո Ռուսաստանի քաղաքականության մեջ միջուկային զենքի դերը զգալիորեն ավելացել է, բայց ոչ բազմակի:



Ту-95 եւ Ту-160 ռազմավարական ռմբակոծիչները պարբերաբար թռիչքներ են կատարում ՆԱՏՕ-ի երկրների սահմաններում `ուսումնասիրելով զինվորականների արձագանքը: Այս ակտիվությունը բավական գրգռիչ է: Ռազմական սուզանավերը , որոնք ավելի հաճախ են մարտական ​​հերթապահությաւն դուրս գալիս: Նաեւ աճում է ստրատեգիական հրթիռային ուժերի զորավարժությունների քանակը:
Անցյալ հինգ տարիների ընթացքում Ռուսաստանի միջուկային գործունեությունը աճել է, սակայն դա հիմնականում պայմանավորված է միջուկային  զենքի նորագույն տեսակների  հայտնվելու հետ, որոնք անհրաժեշտ է փորձարկել և զինծառայողներին սովորեցնել նոր զինատեսակների հետ աշխատել, այլ ոչ թե Արեւմուտքի վախեցնելու քաղաքական ցանկությամբ:Միջուկային զենքի կիրառումը ռուսական զորավարժությունների սցենարներում նույնպես նորություն չէ, այն 90-ականներին էլ կար:Այն ժամանակ այդպիսի զորավարժությունները շատ թանկ էին Ռուսաստանի համար, այդ պատճառով էլ հազվադեպ էին: Իսկ հիմա բավականին լուրջ ռազմական բյուջեով միջուկային զենքով զորավարժությունները ավելի հեշտ է իրականացնել »:

Ալեքսանդր Գոլց - ռազմական դիտորդ.

«Սա ամերիկյան միջուկային դոկտրինա է, որը գալիս է այն հանգամանքից, որ Ռուսաստանը կառուցում է իր ռազմավարությունը իրավիճակը սրել հանուն թուլացնելու, այսինքն, սա նույնն է ինչ գրել են գերմանական զեկույցի հեղինակները:Միջուկային զինամթերքի օգտագործման կամ սահմանափակ օգտագործման սպառնալիքը սպառազինությամբ առավելություն ունեցող թշնամուն,  ստիպել սովորական զենքով համաձայնել խաղաղության իրենց պայմաններով:
ՆԱՏՕ-ն գերազանցում է Ռուսաստանին բոլոր առումներով `զորքերի քանակի, զենքի որակի, տնտեսական հզորության եւ զենք արտադրելու ունակության մեջ:



 Չեմ կարծում, որ սա ռուսական ռազմավարության իրական նկարագրությունն է:
Սրացում հանուն թուլացման տեսությունը օգտագործվել է 1990-ական եւ 2000-ական թվականներին, երբ ռուսական ռազմական ղեկավարությունը տհաճորեն տպավորված էր Յուգոսլավիայում ամերիկյան գործողությունների արդյունավետությամբ: Բոլորը հասկանում էին, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմակայել օդա-տիեզերական գործողությանը և զանգվածային թևավոր հրթիռների  հարվածին: Եվ հետո առաջացավ այդ տեսությունը, որ Ռուսաստանին նման հարձակումը դադարեցնելու համար մենք պետք է օգտագործենք սահմանափակ քանակությամբ միջուկային զինամթերք:Ինչ վերաբերում է Եվրոպայում սահմանափակ պատերազմին, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը լրջորեն առաջնորդվում է սրացում հանուն թուլացման հասկացությամբ: Տեսականորեն, նման վտանգ եղել է 2014-2015 թվականներին: Ռուսաստանը, իհարկե, չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ին, բայց եղոլ է «ռուսական աշխարհ» ստեղծելու գաղափար:

Կոնստանտին Բոգդանովը, Միջազգային անվտանգության կենտրոնի գիտաշխատող, ИМЭМО РАН

«Տակտիկական միջուկային զենքերը 1950-1960-ական թվականներին հակակշիռ էր սովորական զենքի անհամաչափ հնարավորություններին: Մինչեւ 80-ական թվականները, այս հակակշիռը օգտագործվում էր ՆԱՏՕ-ի կողմից, սա Եվրոպայում տեղակայված այսպես կոչված  ամերիկյան  միջուկային առաջնային միջոցներն էին: Սա պետք է բալանսավոր էր տեխնիկայի և անձնակազմի քանակի առավելությունը ըստ Վարշավայի Պակտի :



1990-ական թվականներից ի վեր իրավիճակը փոխվել է հայելային ձևով: Հիմա Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զիջում է թե թվերով, թե տեխնոլոգիայով: Արդյունքում, մարտավարական միջուկային զենքը կարող է դիտվել որպես հակակշիռ:Այն վերաբերում է հենց զսպող համակարգին. Երբ ձեր միջուկային ներուժը հավասար չէ, դուք ներկայացնում եք նոր միավոր, որը հավասարեցնում է դրանք: Սա պատերազմական միջոց չէ, այլ  ավելի շատ ռազմական գործողություններից խուսափելու միջոց, զսպման հաշվին: Այսինքն, ռազմական գործողությունները դառնում են անիմաստ»:

#ядерное_оружие
#nuclear_weapon




Комментариев нет:

Отправить комментарий